Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ծառը կյանքի խորհրդանիշն է, որ պատերազմների ավերածությունների մեջ բողբոջում է և պտուղ տալիս»

«Ծառը կյանքի խորհրդանիշն է, որ պատերազմների ավերածությունների մեջ բողբոջում է և պտուղ տալիս»
18.09.2016 | 12:22

Ընթերցողի սեղանին է Մարիանա Պէրթիզլեան-Ղազարյանի «Ձա՛յն տուր, ծա՛ռ» բանաստեղծությունների ժողովածուն: «Ձա՛յն տուր, ծա՛ռ»-ը սիրիահայ գրողի չորրորդ գիրքն է: Հրատարակվել է Բեյրութում: Շնորհանդեսը տեղի ունեցավ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի խոսքով` Մարիանան հերոս է նախ այն բանի համար, որ շարունակում է ապրել Հալեպում, նաև ժամանակ է գտնում ստեղծագործելու համար: Սփյուռքում մայրենիի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման համար Հրանուշ Հակոբյանը Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանին պարգևատրեց սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ Մարիանայի գործերում սիրո զարմանալի պարզություն ու անկեղծություն կա, որը նաև փիլիսոփայություն է. «Օրինակ, «Սերը աղոթք է» բանաստեղծությունը համարում եմ դասական սիրային բանաստեղծության գլուխգործոցներից մեկը: Վերնագրերը խոսուն են ու տարօրինակ, մեզ համար անսովոր` «Քեզ», «Ոչ», «Սերը աղոթք է»: Կարծում եմ այսօր` 21-րդ դարում, մենք ունենք նաև հայրենական բախտով չափազանց անհանգիստ տաղանդավոր բանաստեղծուհի: Ապրիլյան դեպքերը մեզ համար բախտորոշ էին ըստ էության: Նա առաջին բանաստեղծներից էր, իմ կարծիքով`հենց առաջինը, որ արձագանքեց Արցախյան քառօրյա պատերազմին՝ ապրիլի 5-ին գրելով իր «Արցախին» բանաստեղծությունը»:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն իր խոսքում նշեց, որ Մարիանան «Գրական Սփյուռք» տարեգրքի պատվավոր հեղինակներից է. «Կարդալով Մարիանայի ստեղծագործությունները կարող ենք ասել, որ սփյուռքահայ ստեղծագործողների նման, նա նույնպես կոչված է քնարական նուրբ բանաստեղծ լինելու, բայց սփյուռքի պայմաններում, դժբախտաբար, դա հնարավոր չէ, որովհետև կա Ցեղասպանության ցավը, կա հայապահպանության խնդիրը, Մարիանայի պարագայում գումարվում է նաև հալեպահայության խնդիրը»: Վարդան Դևրիկյանը նշեց նաև, որ երբ պատերազմական իրավիճակ է եղել, նկատել է, որ սիրիահայ գրողի ստեղծագործութուններում ծառի կերպարն է հաճախ հանդես գալիս: Իսկ ծառը, ըստ գրականագետի, կյանքի խորհրդանիշն է, որ պատերազմների ավերածությունների մեջ բողբոջում է և պտուղ տալիս:


Մարիանա Պէրթիզլեան-Ղազարյանի նախորդ գիրքը վերնագրված էր «Բողբոջող անմոռուկներ», նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր իսկ բնորոշմամբ` «Բողբոջող անմոռուկները» շարունակվող եղեռնի մասին է, որ տեղի է ունենում Հալեպում:
Գրողի նախորդ գրքերն են` «Կանչ արարչական» և «Լոյսի ճամբորդներ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ